ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մայիսմեկյան ցույցը բախումների է վերածվել

Մայիսմեկյան ցույցը բախումների է վերածվել
01.05.2014 | 13:21

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ուենցած մայիսմեկյան ցույցը վերածվել է բախումների` ցուցարարների և ոստիկանության միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործել` ցրելու համար Թաքսիմ հրապարակում հավաքված մի քանի հարյուր ցուցարարների:

Իրավապահները նման քայլի են դիմել ցուցարարների կողմից ցույցի անցկացման արգելքը խախտելու պատճառով: Նախօրեին իշխանություններն արհմիություններին արգելել էին անցկացնել բազմահազարանոց հանրահավաք: Աշխատավորների մի մասը համաձայնել էր այդ որոշման հետ, սակայն արհմիութենական մի քանի կազմակերպություններ հայտարարել էին, թե չեն պատրաստվում ենթարկվել արգելքին:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ